Դաստիարակված մարդը նա չէ, ով չի թափում սոուսը սփռոցին, այլ նա ով չի նկատում, երբ դա անում է մեկ ուրիշը։ Անտոն Չեխով
Հայկ Մարությանը վստահաբար ավելի լավ է տեղյակ էթիկետի կանոններից քան արաբ գործարարները, որոնք եկել էին նրա հետ գործնական հանդիպման ջինսերով և ընթացքում խոսել են հեռախոսով։ Բայց եթե դրա պատճառով ընդհատվում է բանակցությունը ուրեմն ինչպես ցանկացած կոնֆլիկտում այնպես էլ այս դեպքում մեղավոր են եղել երկու կողմերը։
Վստահ եմ ֆրանսիայում պաշտոնական ճաշերի ժամանակ մեր պատվիրակությունները, որոնք վստահաբար ավելի քիչ են տեղյակ էթիկետի կանոններից քան ֆրանսիացիները, մի քանի տասնյակ առիթ տալիս են ճաշկերույթը դադարացնելու, բայց այդպիսի դեպքերի մասին մենք չենք լսել։ Դաստիարակված մարդը նա չէ, ով չի թափում սոուսը սփռոցին, այլ նա ով չի նկատում, երբ դա անում է մեկ ուրիշը։
Երբ Նիկոլ Փաշինյանը վիրավորել էր Իտալիայի Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, նրան ոչ ոք դուրս չէր հրավիրել։ Փաշինյանը հինգ րոպե ուշացել էր, ապա ցուցադրաբար մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում։
Տեսանյութը՝ ստորև