Shamshyan.com-ը գրում է. 

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ինքնասպանություն է եղել Սյունիքի մարզում: 
Ժամը 20:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խնձորեսկ գյուղ, որտեղ 38-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, կրծքավանդակի առաջային մակերեսի հրազենային վնասվածքով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 50-ամյա Արթուր Ս.-ի դին:

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են «ԶԿ» տիպի 16 մմ տարամաչափի 1 փողանի որսորդական ողորկափող հրացան:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Ս.-ն նշված հրացանով ինքնասպան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել