Գիտե՞ք՝ ի սկզբանե ինչու եմ համոզված եղել, որ Արևմուտքի «Փաշինյան» պրոյեկտը դատապարտված է ձախողման։ Որովհետև հենց սկզբից ես համոզված էի, որ դա ոչ թե համաժողովրդական շաժում է, այլ դրսից ծրագրավորված օպերացիա էր, որը հետապնդում է մի նպատակ՝ ՀՀ֊ն հանել ՌԴ-ի գեոքաղաքական ազդեցության դաշտից։

2018-ի ապրիլյան օրերին, երբ տեսա Կարգին Հայկոյին Նիկոլի մոտ, ես վերհիշեցի 2016-ի հուլիսյան ահաբեկչությունը, որտեղ միտինգներում ակտիվ մասնակցություն էր ունենում այդ նույն «ծուռբերանը»։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե որը որից հետո է։ Սա հեչ, սա սուբյեկտիվ կարծիք է, և ես համոզված եմ, որ ճիշտ է։ Անցնենք առաջ։

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ մենք՝ հայերս, ուղն ու ծուծով ռուսամետ ժողովուրդ ենք, և այդ ժողովրդին միանգամից հանել ռուսական տեսադաշտից համարյա թե անհնար է լինելու։ Իսկ Փաշինյան ավանտյուրիստն իր Լևոնի հետ միասին իրենց տերերի առջև 20-ամյա ժամկետում տված խոստումներն իրագործելու համար անցան այդ պետականադավ ավանտյուրային։

Ժողովու՛րդ, это практический невозможно, քանի որ, նորից եմ կրկնում, հայերն, ի տարբերություն մնացած պոստ սովետական ժողովուրդների (բացի Բելառուսից), ավելի ռուսամետ են։ Մի հատ «նիկոլական ռուսամոլի» ասում եմ․ «Բա դու, որ Պուտինին ընդունում ես, գիտե՞ս, որ Նինոլը ռուսներին, այսինքն՝ Պուտինին դեմ ա»։ Ժողովո՛ւրդ, պատասխանը սպանեց. «Սուտ ա, տենց բան չկա, իրանք ախպերներ են»։ Թավիշները Պողոսներին խաբելով «իրանցով անելով» ժամանակ են շահում։ Բայց որ օրը Պողոսն իմացավ, որ Պուտինը Նիկոլի հետ «ախպերներ» չեն, այ էդ օրվանից կրիզիսը կսկսի։ Սակայն Լևոնի հոգեզավակն իր արևմտյան պապաներից խնդրելով ժամանակ է շահում, որպեսզի կարողանա հայ հանրության մեջ Շանթերի, Շահենների ու ծռերի պրովոկացիաներով հակառուսական տրամադրություններ բարձրացնել։ Արևմուտքը Նիկոլին սեղմելու է, այլապես այս թավշյա պրովոկատորը մեկ ու կես տարվա մեջ իր պապաների ոչ մի ծրագիր չի իրականացրել և չի էլ կարողանալու։ Է, հա՛, բա էլ ո՞ւմ էր պետք ինքը...

Հ.Գ. Հուսով եմ՝ միտքս հասկացաք։

Հ.Հ.Գ. Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել