1997 թվականի նոյեմբերի 1-ին մեծ էկրաններ դուրս եկավ հանդիսատեսի կողմից այդքան սիրված «Տիտանիկ» ֆիլմը։
Հանդիսատեսը, ամենայն հավանականությամբ, հիշում է, որ «Տիտանիկի» վրա տեղի ունեցած դեպքերի ու սիրո պատմության մասին պատմում էր արդեն տարեց Ռոզան, որի դերը կատարում էր հրաշալի դերասանուհի Գլորիա Ստյուարտը:
Թատրոնի և կինոյի դերասանուհի Գլորիա Ստյուարտը դերասանական կարիերայի իր 70 տարիների ընթացքում նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և շոուներում։ Ամերիկյան դերասանուհու կարիերայում ամենահայտնի ֆիլմերը եղել են «Անտեսանելի մարդը» (1933) և «Տիտանիկը»։ Վերջինում նա նկարահանվել է արդեն 87 տարեկան հասակում։
Ռոզա Դյուիտ Բյուքեյթերի դերի համար Գլորիա Ստյուարտը «Ոսկե Գլոբուսի» և «Օսկարի» է ներկայացվել։
2005 թվականին դերասանուհու մոտ թոքերի ուռուցք է հայտնաբերվում։ Գլորիան աշխատում էր դրան կարևորություն չտալ և շարունակում էր իր գործունեությունը կինեմատոգրաֆում։ 2010 թվականի հունիսին նա նշեց իր հարյուրամյակը։ Երեք ամիս անց դերասանուհին իր տան մեջ մահացավ շնչառական անբավարարությունից։