ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մանվել ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել