Հայն իր տաղանդով չի դրսևորվում միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս է ցույց տալիս իր հմայքն ու անկոտրելիությունը։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ 4 հայ երիտասարդի, ում տաղանդին ու աշխատասիրությանը չեն դիմացել ամբողջ աշխարհում։  

1. Հենրիխ Մխիթարյան

Ռոմայի ներկայիս ֆուտբոլիստը հասցրել է ճամփորդել ամենահայտնի ակումբներից մի քանիսով ու ապացուցել, թե որքան տաղանդավոր կարող է լինել հայը նույնիսկ ֆուտբոլում։ Դեռևս փոքրուց Հենրիխը ոչ միայն պաշտում էր ֆուտբոլը, այլ նաև սիրում էր կարդալ, ու այժմ լեգենդար հայը կարողանում է խոսել 6 և ավել լեզուներով։ 

Նրա ֆուտբոլային կարիերան սկսեց զարգանալ 14 տարեկանում, երբ Մխիթարյանը 4-ամյա պատրաստում անցավ Բրազիլիայի «Սան Պաուլո» ակումբում, որտեղ կարողացավ ծանոթանալ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստների հետ ու նրանցից ավելի ոգեշնչվել։ 

2. Միհրան Կիրակոսյան 

ԱՄՆ-ի ամենահայտնի պարողներից ու պարուսույցներից մեկը՝ Միհրան Կիրակոսյանը, ծնվել է 1985թ.-ին Երևանում ու իր կարիերան զարգացրել օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում։ 

Իր կարիերայի ընթացքում տաղանդավոր երիտասարդը հասցրել է աշխատել համաշխարհին ճանաչում ունեցող այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Փինքը, Բրիթնի Սփիրսը, Ռիկի Մարտինն ու անգամ փոփ թագուհի Մադոննան։ 

3. Անժելա Սարաֆյան 

Անժելան ևս ծնվել է Երևանում 1983թ.-ին, սակայն ընտանիքի հետ արդեն 4 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ հենց սկսել է իր դերասանուհու կարիերան։ Անժելան հասցրել է խաղալ մի քանի ամերիկյան ֆիլմում և բավականին հայտնի հեռուստանովելներում, որոնց շնորհիվ էլ նա շատ հայտնի է դարձել հատկապես երիտասարդների շրջանում։ 

2016թ.-ին Անժելան խաղաց նաև Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում, որտեղ ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական արմատները չեն կարող ջնջել անգամ ԱՄՆ-ում ապրած երկար տարիները։ 

4. Տիգրան Համասյան 

Ջազային երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը սկսեց դաշնամուր նվագել 3 տարեկանից, իսկ 6 տարեկանից արդեն սկսեց հաճախել դաշնամուրի։ Նա արդեն 18 տարեկանում ալբոմ ձայնագրեց ու շրջագայեց ամբողջ աշխարհով մեկ։ 

Համասյանի երաժշտությունը սահմաններ չի ճանաչում ու այն պաշտում, լսում ու նրանով հիանում են ամբողջ աշխարհում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել