Հիշում ենք, չէ՞, թե Նժդեհին ինչի՞ մեջ էր մեղադրում Իլհամը մի երկու ամիս առաջ՝ մեջբերելով ռուսական ինչ-որ հանրագիտարաններ։
Հետո Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը։
Հետո արդեն նույն հուշատախտակն ընդհանրապես ապամոնտաժեցին։
Հետո հայտնվեց Շահենը, ով երեկ ներկեց Գրիբոյեդովի արձանը Երևանում։
Բնականաբար, եթե պիտի արվեր նման բան, Շահենն էր անելու, որովհետև պապն էլ ժամանակին խորհրդային կարգերի դեմ է պայքարել, արտաքսվել երկրից, պապի հայրն էլ (հոր՝ Շանթի պապը) Նժդեհի կողմից ստեղծված Դրոյի լեգեոնում է եղել ու Շանթի հոր՝ Շահենի խոսքերով՝ «ժամանակին գերմանական բանակի հետ եկել էր կռվելու ... դեմ» (հղումն՝ այստեղ)։
Ըստ իս՝ խնդիրն ամենևին էն չի, թե ինչո՞ւ է Շահենն ընտրել Գրիբոյեդովի արձանը (ում արձանն էլ ընտրվեր, քննադատելու էինք, որովհետև չեմ կարծում՝ Հայաստանում անարժան ռուսի արձան կանգուն պահած լինենք), խնդիրն էն է, թե ի՞նչ ուժեր են կանգնած էս ամենի հետևում։
Եթե Ադրբեջանն ինքնուրույն է անում ու կարողանում հասնել հայ-ռուսական հարաբերություններում թեկուզ աննշան լարվածության, ուրեմն՝ ամոթ մեզ ու ռուսներին։
Բայց թվում է, որ ավելի մեծ խաղ է գնում, ու շատ ավելի ուժեղ կենտրոններ են կանգնած էս խաղի հետևում, որոնք ոչ միայն ճանաչում են խորապես մեզ անուն առ անուն, այլ աշխատում են անհրաժեշտ մարդկանց հետ, ինչպես հարկն է՝ համաձայն նախօրոք կազմված ծրագրի։