Vemard.am-ը գրում է.
Ինչի՞ մասին են խոսում սև գույնի մազերը. Երբ նոր ենք ծանոթանում ինչ-որ մարդու հետ, առաջին հերթին նրա մասին կարծիք ենք կազմում` ելնելով նրա արտաքինից: Պարզվում է, որ մազերի գույնից ևս կարող ենք պատկերացում կազմել դիմացինի մասին, որովհետև ամեն մի գույն բնորոշ է կոնկրետ բնավորության:
Ինչի՞ մասին են խոսում խարտյաշ մազերը.
Խարտյաշ մազերը խոսում են կնոջ հանգիստ և հավասարակշիռ լինելու մասին: Այս գույնի մազերի տեր կինը սիրում է հարմարավետություն և հանգստություն: Խարտյաշ մազերով կինը կարող է լինել հոգատար կին և մայր:
Ինչի՞ մասին են խոսում շագանակագույն մազերը.
Շագանակագույնը միայնության գույն է: Միևնույն ժամանակ այս գույնը նշանակում է նաև զիջողականություն և փափկություն:
Սև մազերը նշանակում են հոռետեսություն, հուսահատություն և ագրեսիա: Այս գունի մազեր հիմնականում ընտրում են էմոները և գոտերը, իսկ մնացած աղջիկների համար այս գույնը կամակորության նշան է:
Ինչի՞ մասին են խոսում մանուշակագույն մազերը.
Մանուշակագույնը մեծ մասամբ բնորոշ է դեպրեսիոն և սթրեսային կարգավիճակներ ունեցող անձանց:
Ինչի՞ մասին են խոսում բաց գույնի մազերը.
Այս գույնի մազերը խոսում են տիրոջ զգայունության և խոցելիության մասին: Բաց գույնի մազերի տեր աղջիկները հաճախ չեն ցանկանում նկատել խնդիրները, նրանք ցանկանում են թեթև ապրել և աշխարհին նայել վարդագույն ակնոցի ետևից:
Բոլորովին այլ բանի մասին է խոսում մոխրագույն շիկահերները:
Նրանք կարծում են, որ արժանի են ամենալավին:
Ներկելով մեր մազերը` մենք հաճախ փոխում ենք մեր ոճը և ցանկանում տարբերվել մեր միջավայրի մարդկանցից, բայց մեր մազերի իրական գույնը փոխելուց առաջ պետք է հիշենք, որ ամեն գույն ունի իր նշանակությունը: