«Իռլանդացին» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Entertainment պարբերականի հետ զրույցում խորհուրդ չի տվել 3.5 ժամանոց կինոնկարը որպես մինի-սերիալ դիտել:
Նրա կարծիքով, այս պատմությունը չի կարելի պատմել որպես սերիալ: «Ես նույնիսկ չեմ մտածել այն նման ձևով թողարկելու մասին: Քանի որ այս ֆիլմի իմաստը դետալների կուտակման մեջ է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Սկորսեզեն հստակեցրել է, որ իրեն դուր է գալիս սերիալների ձևաչափը:
Ավելի վաղ ցանցում ցուցումներ էին հայտնվել, թե ինչպես կարելի է «Իռլանդացին» մասերի բաժանել՝ սերիաներով դիտելու համար:
«Իռլանդացին» դրաման՝ Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի և Հարվի Քեյթելի գլխավոր դերակատարմամբ, Netflix-ում ցուցադրվել է նոյեմբերի 27-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել