Քիչ առաջ որոշ ապուշներ ներկել են Երևանում Գրիբայեդովի արձանը։ Գրիբայեդովը հայ ժողովրդի բարեկամ է ու միշտ աչքի է ընկել հայանպաստ գործունեությամբ, բայց որոշել են լուրջ տեղեկատվական աղմուկ և հակառուսական ալիք բարձրացնել՝ ի պատասխան Ռուսաստանում Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման։ Այս կուտը կերանք վերջը, ու վստահ եմ, որ նրանք, ովքեր ընտրել են Գրիբայեդովի հուշարձանը, ուզում են սեպ խրել հայ֊ռուսական հարաբերությունների մեջ։ Ռուսաստանում մի ապուշ և պատվեր կատարող պատգամավորի քայլը հարմար առիթ էր մեր երկրի հակապետական տարրերի համար։ Դուք չեք կարողանալու սեպ խրել այդ հարաբերությունների մեջ և չեք կարողանալու գնալ Հայաստանի պետական շահերի դեմ։ Թույլ չենք տա հաստատ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3018379431525420&set=a.773958359300883&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել