Armdaily.am-ը գրում է.

AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում «Իմ քայլ»-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձավ Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե այժմյան իշխանությունները ժամանակավոր են և շուտով գնալու են.«Այո, մենք ընդունում ենք, որ մենք ժամանակավոր ենք: Բնականաբար, մի օր մենք պետք է հեռանանք: Այն կանխատեսումները, որ նա արել է ժամկետների առումով, ինչ ուզում է նա կարող է ասել, ուղղակի մի փոքր պետք է հիմնավորել: Այսինքն այդ պարարտ հողը կա, թե՝ ոչ: Այո, մենք հեռանալու ենք: Մի օր կգա մի կուսակցություն, դաշինք, և մենք  այդ դաշինքին կպարտվենք ու կգնանք»:

Անդրադառնալով Մինասյանի այն խոսքերին, թե իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր գնողունակ են, այլ երկրներում կեցության պայմաններ են իրենց համար ստեղծում, Հակոբյանն ասաց.«Պետք է հասկանալ՝ որտեղ է գրվել այդ տողերը և ում կողմից: Կացության օջախից գրվում են տողեր, որ իշխանության ներսում գնողունակները կացության օջախներ են ստեղծում: Ոչ, նման բան չկա: Մենք համերաշխ շարունակում ենք աշխատել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել