National Interest ամսագրի փորձագետները հիշում էին ինքնաձիգի հրաշալի սովետական փորձարարական մոդելները, որոնք չընդունվեցին: Նմուշների մեծ մասը թվագրվում է 1960-1970-ական թվականներով:

Գերման Կորոբովի TKB-011 և Նիկոլայ Աֆանասեևի TKB-022 մոդելները, ըստ լրագրողների, այլմոլորակայինների մասին ֆիլմերի զենքերի են նման: Այս ինքնաձիգները պատրաստված են «Բուլփափ» սխեմայի համաձայն. զարկանաձգանային մեխանիզմը և պահեստատուփը գտնվում են ձգանի կոթի հետևում: Ըստ մասնագետների, այս լուծումը տարածք է խնայում, բայց շատ երկար կամ կարճ թևերով հրաձիգները կարող են խնդիրներ ունենալ: Բացի այդ, կոթի հետևում գտնվող պահեստատուփի պատճառով զենքը դառնում է ծանրաշարժ:

Image result for Модели ТКБ-011 Николая Афанасьева и ТКБ-022 Германа Коробова

Մեկ այլ անսովոր զենք է համարվում TKB-0146, որը ավտոմատ կատարում էր գրեթե երկու հազար կրակոց: Մոդելից հրաժարվել են զինամթերքի բարձր սպառման պատճառով: Փորձագետները հիշեցին նաև եռափող TKB-059-ը: Այսպիսով, նրա մշակողները ցանկացան բարձրացնել կրակոցի կենտրոնացումը:

Ըստ նյութի հեղինակների՝ թեև այս նմուշները գործնականում չեն կիրառվել, այնուամենայնիվ զենքարտադրողների համար ծառայել են որպես մնուշ, օգնել են ընդլայնել հնարավորությունները՝ փորձերի համար հարթակ դառնալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել