Ինչպես մի անգամ ասել էի, Նիկոլ Փաշինյանն անասելի նմանություն ունի 2019 թվականի հայտնություն «Ջոկեր» ֆիլմի գլխավոր հերոսի հետ: Վիքենդին Նիկոլը հերթական սուպեր նմանությունը ցույց տվեց այս անգամ զենքից օգտվելու իր «փայլուն ունակություններով»:

Հասկանում եք, Նիկոլը մեր Ջոկերն ա, ինքը բանակից խուսափել ա հենց էն ժամանակ, երբ մարտադաշտում իր տարիքայինները թշնամի էին ոչնչացնում և հերոսաբար զոհվում: Նիկոլն իր մանկության դժբախտություններին գումարել է նաև «բանակից փախած»-ի հոգեբանությունը ու մեկ էլ, վուալյա, օդից դարձել ա վարչապետ, երկրի գլուխ ու էդ հերոսների մաքառած հաղթանակն այսօր տանուլ է տալիս:

Ի՞նչ պետք է անի Ջոկերն այս պարագայում. գնա դիրքեր, իրենից միլիոնավոր անգամներով բարոյապես բարձր տղերքի աչքի առաջ ինքնահաստատվի` ձախ աչքով նշան բռնելով ու պրեդօխռանիտելի վրա դրած AK 74-ը լիցքավորել փորձելով:

Վայելեք Ջոկերի ներկայությունը պետական բարձրագույն պաշտոնում ու աղոթեք, որ մեր Ջոկերի վտանգավոր վերջաբանը երկիրը փլատակների չվերածի:

Image may contain: one or more people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել