Լինում է, չի լինում, մի բարձրահասակ, պոնչո երիտասարդ է լինում: Նա իրեն խելացի ու տաղանդավոր մարդ, հանճարեղ մենեջեր է համարում և համոզված է լինում, որ car u naxand իշխանություններն իր տաղանդը չեն գնահատում:

Օրերից մի օր հեղափոխություն է լինում, նախկին car u naxandner-ի փոխարեն իշխանության են գալիս հպարտ, բայց շատ դեբիլ ջահելները: Երիտասարդը հասկանում է, որ եկել է նաև իր աստեղային ժամը, և պետք է ի ցույց դնել իր հանճարեղ ունակությունները:

Եվ անցնում է գործի: Նա ամբողջ օրը կաշվից դուրս է գալիս՝ էլ պողոտաների սալիկներն է լվանում, էլ փողոցներ է ավլում, էլ բակի երեխաների հետ ժամերով համայնքային խնդիրն է քննարկում, բողոքավոր ժողովուրդ է ցրում՝ հպարտանալով, որ ինքը 80 տոկոս վստահության քվե ունեցող քաղաքային իշխանության անդամ է, բռատ:

Շատ ժամանակ չանցած՝ իրեն տաղանդավոր ու խոստումնալից համարող երիտասարդն անակնկալ ազատման դիմում է գրում, հետո պարզվում է, որ դիմումից առաջ քաղաքագլուխ դարձած հիմար ծաղրածուն նրան անգամ նկատողություն է տվել, չնայած նա միակն էր, որ կաշվից դուրս էր գալիս, առավոտից երեկո փորձում էր ապացուցել, որ ինքը ճիշտ էր, մյուսները՝ car u naxand։ Ավաղ, սխալվողը հենց նա էր, և դա հասկանալուց հետո խոստումնալից երիտասարդը շարքային լուզերի կարգավիճակում հեռացավ օտար ափեր՝ իր բախտը որոնելու:

Նրա հեռանալը ոչ ոք անգամ չնկատեց, կարծես նա չէր էլ եղել: Շատ ժամանակ չանցած՝ շիզոֆրենիկ թագավորը, առաջնորդվելով «պոլի փեդ լինի, մերը լինի» կարգախոսով, իր ցնդած վեզիրի միջոցով հրովարտակ է ուղարկում հիմար ծաղրածուին՝ հրահանգելով շարքային լուզերի փոխարեն պաշտոնի նշանակել մի յուրային պոլի փեդի:

Առակս կցուցանե, որ մի էշացեք ու ձեր վրա շատ մի վեցրեք:
Վարագույր:

Բոլոր համընկնումները մեր իրականության հետ պատահական են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել