Aysor.am-ը գրում է.

Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման համար:

«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առանչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ», - ասաց նախարարը:

Վերջինս նշեց, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ-ն հավատարիմ է մնացել հարցի խաղաղ կարգավորման սկզբունքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել