168.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, եթե Սահմանադրական դատարանի դատավորներն անվստահություն են ներշնչում, ինչպես ասում են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ապա նրանց ոչ թե պետք է վաղաժամ թոշակի ուղարկեն, այլ առաջնորդվեն օրենքով նախատեսված նորմերով:

«Ցանկացած իրավախախտում պետք է առաջացնի իրավական հետևանքներ, այլ ոչ թե՝ խրախուսում, եթե անձն իրավախախտում է կատարել, նա ճիշտ դատավոր չէ, այդ մարդուն պետք է հեռացնեն իր պաշտոնից, այլ ոչ թե փող տան ու ասեն՝ գնա վայելիր քո երիտասարդությունը: Ինչո՞վ եք հիմնավորում կամ տրամաբանում այն փաստը, որ ֆիքսում ենք, թե անձինք վստահության պակաս ունեն, ու ասում՝ եկեք  նրանց գումար տանք, գնան կյանքը վայելեն»,- ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նշեց Տարոն Սիմոնյանը, որտեղ քննարկում է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը:

Պատգամավորի մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ համապատասխան գործընթաց չեն սկսում անվստություն ներշնչող ՍԴ դատավորներին աշխատանքից հեռացնելու համար, փոխարենը՝ նրանց պարգևատրում են՝ հեռանալու պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել