Ինձ թվում է, որ Արսեն Թորոսյանը մանիպուլացնում է ոչ այդքան քաղաքացիներիս, որքան իշխանությանը, քանի որ էն, ինչ ինքը ասում է, աբսուրդ է մի շարք պատճառներով: Փաստացի, Արսեն Թորոսյանը անում է հայտարարություն, որը չպետք ա աներ, քանի որ կան լիքը հաշվարկներ՝ սկսած բյուջեի մուտքերից, ավարտված դեֆիցիտի չափով:

Այս 6%-ի տակ պետք ա լինեին թվեր, հաշվարկներ, մեթոդաբանություն, պետք է պետական ապարատը աշխատեր, կատարվեր ռիսկերի գնահատում, հասկանային ապահովագրություն-պետություն հարաբերությունների ֆորմատը, միգուցե 6%-ը քիչ է, միգուցե շատ է, մի գուցե պետք է 4%, իսկ մնացածը հնարավոր է բաշխել այնպես, որ քաղաքացիների վրա 2% ավել բեռ չլինի: Պետք ա հաշվեն, թե հավելյալ հարկ մտցնելուց որքան մարդ կգնա ֆրիլանս, ոնց դա կանդրադառնա մարդկանց մաքուր եկամտի վրա, ամեն կետով ռիսկերը հստակ պետք ա գրված լինեն:

Ստացվում է մի իրավիճակ, երբ Արսեն Թորոսյանը ասում ա․ «Ես առողջապահության նախարար եմ, էկոնոմիկայի նախարար եմ, տնտեսական բլոկ եմ, սոցապ նախարար եմ, հարկադիր եմ»:

Սա ավելի շատ նման է ամբողջ կառավարության վրա բոչկա գլորելուն, ու ես վստահ եմ, որ նման օրինագիծ ԱԺ մտնելուց այն ջարդվելու է մտցնողի գլխին, դեմ են արտահայտվելու բոլորը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, առավել կոպիտ դեմ են արտահայտվելու տնտեսական բլոկի պատգամավորները:

Ու Արսեն Թորոսյանն այսքանը գիտակցում է, սակայն սա միայն սկիզբն է: ԱԺ-ում ջարդվելուց հետո ամեն անգամ, երբ առողջապահության հետ կապված վատ թվեր հրապարակվեն, Արսեն Թորոսյանը սկսելու է մեղադրել բոլորին, ու միջին ստատիստիկ ընտրողը դրան հավատալու է:

Կա նաև երրորդ ճանապարհ․ այս շուխուռների տակ դեկտեմբերի 15-ից հետո ինչ-որ օրինագիծ են ընդունում, որը այլ պայմաններում անհնար կլիներ ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել