Սքարլեթ Յոհանսոնը պատմել է «Սեւազգեստ այրին» ֆիլմի սյուժեի մանրամասների մասին, որում խաղացել է գլխավոր դերը: Այդ մասին հայտնել է Collider-ը:
«Այս ֆիլմը ներման մասին է,-պատմել է Սքարլեթ Յոհանսոնը,-եւ ֆիլմ՝ ընտանիքի մասին: Ըստ իս, մենք հաճախ ենք անցումային շրջաններ ունենում կյանքում «…» Կարծում եմ, որ «Սեւազգեստ այրին» ֆիլմում ցուցադրված է հերոսի իսկական ճգնաժամը, նա իրեն բազմաթիվ հարցեր է տալիս այն մասին, թե հատկապես ինչ է իրենից ներկայացնում եւ ինչից է բաղկացած իր կյանքը: Նրան հաջողվում է իր մեջ այսպես կոչված վերաբեռնում իրականացնել եւ դառնալ ավելի ուժեղ ու ինքնավստահ կին: Դա նրա ուղին է»:
Ժապավենը նվիրված է «Սեւազգեստ այրիին»՝ հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆին: Մնացած գործող անձինք երկրորդական դերերում են: Կինոնկարի պրեմիերան պլանավորված է 2020 թվականի մայիսի 1-ին:
Գործողությունը տեղի է ունենում «Ամերիկայի կապիտան. քաղաքացիական պատերազմի» եւ «Վրիժառուներ. անվերջության պատերազմի» իրադարձությունների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել