Ֆլորիդայում բնակվող ընտանիքը ցնցվել է, երբ Գոհաբանության օրվա տոնակատարության ժամանակ 3-մետրանոց ալիգատորը թակել է նրանց տան դուռը և ընդհատել տոնական ճաշը:

«Նա ֆշացնում էր և թափահարում պոչը:- պատմել է տանտերը՝ Չհայ Բեհարին,- Ես նայեցի պատուհանից և համոզվեցի, որ դա հսկա ալիգատոր էր, որը հսկա պոչով հարվածում էր իմ դռանը»:

Աղմուկը վախեցրել է ոչ միայն Բեհարիին և նրա հյուրերին, այլև հարևաններին: Մոտակա տների բնակիչները դուրս են եկել փողոց դիտելու, թե ինչպես են վայրի բնության և ձկնորսության սպաները բռնում ալիգատորին, որը կատաղորեն պտտվում էր և վնասել էր տան առջևում գտնվող ծաղկանոցը, երբ փորձում էին բռնել նրան: Սողունը մոտ 274 սմ երկարություն ուներ:

Բեհարիի խոսքերով, իրենց Ֆորտ Մայերսի շրջանում նման հյուրեր ունենալու մեջ ոչ մի արտառոց բան չկա, բայց հենց այս ալիգատորն ավելի ագրեսիվ էր թվում, քան մյուսները: «Պարզապես զգույշ եղեք. ձեր կենդանիների, ձեր երեխաների հետ գիշերով փողոց դուրս մի եկեք»,- ասել է Բեհարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել