Հումորիստ Մաքսիմ Գալկինը Կրեմլի պալատում իր ելույթի ժամանակ արձագանքել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերին: Համերգի ձայնագրությունը հրապարակվել է «Մոսկովսկիե նովոստիի» Telegram-ալիքում:
Արտիստը հայտարարել է, որ ցանցում Նովոսիբիրսկում ունեցած իր ելույթից հատվածներ հայտնվելուց հետո, որտեղ նա քննադատում էր իշխանություններին, շատերը ենթադրել են, որ նա այդպիսով սկսում է իր քաղաքական կարիերան:
Հումորիստը նաև կատակել է, որ, Վլադիմիր Զելենսկիի Ուկրաինայի նախագահ դառնալուց հետո, Ռուսաստանի պաշտոնյաները սկսել են իրեն «բոլորովին այլ կերպ» նայել: «Ուզում եմ խոստանալ, որ ես ոչ մի տեղ չեմ առաջադրվելու: Մենք Ուկրաինայում չենք, մեզ մոտ կգնդակահարեն դեռ երդմնակալությունից առաջ»,- կատակել է Գալկինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



