Ռոբերտ Դաունի-կրտսերն իր Instagram-ում մի շարք լուսանկարներ է զետեղել այն բոլոր գազանների հետ, որոնք մասնակցել են «Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը» ֆիլմին։

Դրանցում կարելի է տեսնել ֆիլմի գլխավոր աստղին՝ Ռոբերտ Դաունի-կրտսերին, ինչպես նաեւ Տուտու աղվեսին (Մարիոն Քոթիյյար), Բեթսի ընձուղտին (Սելենա Գոմես), Փոլի թութակին (Էմմա Թոմփսոն), Փլիմփթոն ջայլամին (Քումեյլ Նանջիանի), Քեւին սկյուռին (Քրեյգ Ռոբինսոն), Ջիփ շանը (Թոմ Հոլանդ), Դաբ-Դաբ բադին (Օքթավյա Սփենսեր), Չիչի գորիլային (Ռամի Մալեք), Բարրի վագրին (Ռեյֆ Ֆայնս) եւ Յոշի սպիտակ արջին (Ջոն Սինա):

Ֆիլմի ռելիզը, որն այժմ ՌԴ-ում պլանավորված է փետրվարի 20-ին, ավելի վաղ հետաձգել են այն բանի պատճառով, որ պրոդյուսերները որոշել են վերանկարահանել կինոնկարը եւ Կրիս Մաքքեյին ու Ջոնաթան Լիբեսմանին կանչել են օգնելու ռեժիսոր Սթիվեն Հեյգանին:

Ժապավենը պատմում է նշանավոր դոկտորի մասին, որը բուժում էր գազաններին: Նա ուղեւորվում է խորհրդավոր կղզի՝ փրկելու Անգլիայի հիվանդացած թագուհուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել