Պատերազմող երկրի զինված ուժերն ու 10 միլիոն դրամը, կամ՝ Արցախի հարցում մեր ռազմավարական շահերը։
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երազած Հայաստանում չի լինելու պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ըստ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնության՝ հնարավորություն է տրվում վճարել 10 միլիոն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով։
Իշխող կուսակցության պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն արդար է ներկա իրավիճակում և առնվազն ազնիվ. եթե նախկինում այս նույն մարդիկ բանակ չգնալու համար պատրաստ էին «գիտությամբ» զբաղվել, հիմա ձևականություններից ազատվելու ժամանակն է՝ վճարիր և մի ծառայիր։
Պատերազնող երկրում պարտադիր զինվորական ծառայություն չունենալու մասին երազող պատգամավոր ունենալը խոսում է իշխող քաղաքական ուժի՝ իրականությունից կտրված լինելու և ռեալ վտանգների պատկերացումների բացակայության մասին։
Զարմանալիորեն, հենց այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ բանակցային գործընթացում կարողացել ենք դիրքավորվել մեր ռազմավարական շահերին համապատասխան։
Փաստորեն, մենք ունենք ռազմավարություն և ռազմավարական շահեր։ Իսկ բանակն ի՞նչ դեր ունի այդ ռազմավարական շահերում...
Հ.Գ. Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին ծափահարող պատգամավորի խմբակցությունը ճիշտ կանի, որ հայտարարի, թե «պատգամավորը չի համաձայներել երազանքները խմբակցության հետ»։