Սիցիլիայի Բիվոնա կոմունայի իշխանությունները գործարկել են անշարժ գույքի վաճառքի ծրագիրը, որի շրջանակում ինքնավար մարզում հնարավոր է տուն գնել 1 եվրոյով, գրում է The Sun-ը:

Հաճախորդներին առաջարկվող օբյեկտներից մի քանիսը գտնվում են սարսափելի վիճակում, մյուսները պահանջում են նվազագույն ներդրումներ, նշում է պարբերականը: Ծրագրի նպատակն է նոր բնակիչներ բերել աստիճանաբար մահացող քաղաք: Ներկայումս Բիվոնայի բնակչությունը չի գերազանցում 3.8 հազարը, մինչդեռ 40 տարի առաջ այստեղ երկու անգամ ավելի շատ մարդ կար:

Գնորդներից պահանջվում է գրավ՝ 2.75 հազար եվրոյի չափով: Այդ գումարները հետագայում պետք է ներդրվեն տան վերանորոգման կամ վերականգնման մեջ: Աշխատանքների համար տրվում է չորս տարի: Ըստ The Sun-ի, անշարժ գույքը պարտադիր չէ օգտագերծել բնակության համար. կարելի է ռեստորան կամ խանութ բացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել