Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել 2019թ. հունվարից մինչև նոյեմբեր Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների մասին: Ըստ այդմ` միայն հոկտեմբերին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 4.3մլն՝ արձանագրելով 14.3 տոկոսանոց աճ: Իսկ 2019թ. հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը կազմել է 40 մլն 719.786, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 14.47%-ով:  

Թուրքիա մեկնած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Բուլղարիայի և Իրանի քաղաքացիները:

Նախարարության հրապարակած տվյալներով` Թուրքիայի քաղաքներից զբոսաշրջիկներն ամենից շատ նախընտրել են Անթալիայի հանգստավայրերը: Անթալիան, որպես Թուրքիայի «զբոսաշրջության մայրաքաղաք» 2019թ. տվյալ ժամանակահատվածում հյուրընկալել է 15 մլն զբոսաշրջիկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել