Հունգարիան որոշել է հաջորդ տարի իր մասնակցին չուղարկել Եվրատեսիլ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների պատճառով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով այլ լրատվամիջոցների:

Նշվում է, որ երաժշտական մրցույթին մասնակցությունից հրաժարվելու պաշտոնական պատճառներ չկան, սակայն այս որոշումը կարող է կապված լինել երկրի վարչապետի՝ «առաջին հերթին ընտանիք» քաղաքականության հետ, որն ուղղված է ավանդական արժեքների պահպանմանն ու երկրում ծնելիության աճը մեծացնելուն:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ չնայած Հունգարիան հրաժարվել է Եվրատեսիլին մասնակցելուց, սակայն երաժշտական մրցույթի ցուցադրությունը չի կասեցվի հունգարական հեռուստատեսությունում:

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի Ռոտերդամում մայիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել