Աբսուրդ․ թվում էր` ընտանիքապետություն է, բայց ոչ, քուչայապետություն է։ Այնպես, ինչպես իրեն պահել է Փաշինյան Նիկոլը Իտալայի Սենատի նախագահի հետ, քուչի տղեն չէր անի։
Քանի օր է` ցանկանում եմ գրել, ժամանակ չեմ գտնում։
Դիվանագիտության մեջ նորմ է, որ երբեմն ուշանում են հանդիպման կարեւոր կողմերը, ինչը նշանակում է մեսիջ։ Հիշենք, թե ինչպես Պուտինը մոտ կես ժամ (գուցե ավելի) իր օրերում իր դռանը սպասեցրեց ԱՄՆ ամենահզոր պետքարտուղարներից մեկին` Կոնդոլիզա Ռայսին։
Քահանայի դուստրը արժանապատվության ամենաբարձր քասթինգով համբերեց, չհեռացավ, մազերը չդզեց կողքի հայելու մեջ, փիս կնգա պես չհրաժարվեց բարեւել, ապշանք պատճառել Պուտին-տղամարդուն։ Պահեց ուդարը Կրեմլի, հանդիպեց ժպիտով Պուտինի հետ...
Բա ի՞նչ պիտի աներ Սենատի նախագահը, որ չուշանար Նիկոլի` Վատիկանի պադվալների մասին խելապատառ հայտարարությունից։ Շնորհակալ ենք, որ դեռ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել:
Նիկոլի պահվածքը չենք քննարկելու, Նիկոլն ընդհանրապես էլ հետաքրքիր չէ։ Գժերի համար օրենք չկա, ոսկե կանոնի հանգույն, ուստի բնական է նաեւ, որ դրա կուշկեն, մանավանդ՝ ԱԺ կին կամ եսիմ ինչ կոչվածների, իրենց պետք է պահեն անսահման անդաստիարակ։ Բայց որ նրանք իրենց պահում են նույնքան բեզպարդոննո իրենց թիմակցի, իրենց նախարարի նկատմամբ սուգուբո` քուչայական ոգով...
Արդար ա...