Ամերիկյան երգչուհի Բիլի Այլիշը պատմել է, թե ում է երկրպագելու Grammy երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Այլիշը Bad Guy երգով Գրեմմիի է ներկայացված չորս անվանակարգերում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Տարվա երգ» և «Նոր լավագույն կատարող»: Ինքը՝ երգչուհին, նշել է, որ չի հավակնում այդ մրցանակներին:

Capital Breakfast շոուի ժամանակ հաղորդավարուհին հարցրել է նրան, թե իր չհաղթելու դեպքում, ով է արժանի մրցանակի:

«Կարծում եմ՝ Արիանա Գրանդեն, որովհետև նա այնքան բան է արել, չնայած նրան, որ 2017 թվականը նրա կյանքում ամենասարսափելին էր: Դա ինձ շատ է տպավորում: Դժվար է պատկերացնելը, թե նման բանից հետո ինչպես է հնարավոր կրկին ձեռքդ վերցնել բարձրախոսը և բեմ դուրս գալ»,- ասել է Այլիշը:

2017 թվականի մայիսին Մանչեստերում Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում 22 մարդ զոհվել էր և 120-ը՝ վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել