Պրիյանկա Չոպրան սիրում է գեղեցիկ անակնկալ նվերներ անել իր սիրելիին՝ Jonas Brothers-ի մենակատար Նիկ Ջոնասին: Սեպտեմբերին, Նիկի 27-ամյակին, նա Չիկագոյում մի ամբողջ մարզադաշտ էր վարձել, որտեղ Նիկն ու ընկերները ֆուտբոլ խաղացին:
Իսկ երեկ Պրիյանկան որոշել է նրան նվեր անել իրենց հարսանիքի մեկ ամյակի կապակցությամբ:
Դա մի հիասքանչ շնիկ է, որին զույգը Ջինո անունն է տվել: Պրիյանկան շնիկին նվիրել է Նիկին առավոտ շուտ, երբ նա դեռ քնած էր Լոս-Անջելեսի իրենց հսկայական տանը:
Ամուսինները փոքրիկ Ջինոյի համար անմիջապես էջ են բացել Instagram—ում, և մեկ օրում այդ էջին արդեն 200 հազար մարդ է բաժանորդագրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել