Երեկ, ի պատասխան LEGATUM հետազոտական կենտրոնի տվյալների մասին Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» գրառման, հրապարակել էի փաստեր իր կողմից կեղծ եւ սխալ տեղեկություններ տարածելու մասին։

Երեկ կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը ափալ-թափալ իմ պնդումների «հերքում» պատրաստեց իր կայքում, այն տարածեց նաեւ իր Տելեգրամ ալիքում։

Այս պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե՛ infocheck.am կայքից, թե՛ ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։

Բայց կայքի որոնման բաժնից հղումը չեն հեռացրել, ինչպես նաեւ պահպանվել է ԶԼՄ-ներին ուղարկված համապատասխան մամլո հաղորդագրությունը, որոնց սքրինշոթերը կցում եմ։

Ի մի բերելով այս ողջ պատմությունը՝ կարող եմ արձանագրել, որ ես ճիշտ էի. Նիկոլը սխալվեց։

Image may contain: textImage may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել