Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա, և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.
1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանն ակնհայտորեն այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը:
2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները և ապացուցել իր լիակատար անկարողությունը՝ իբրև քաղաքագլուխ:
3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղով, իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:
Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչև Ամանոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1145860658/posts/10219442797197700/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել