Lurer.com-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ամուսինը՝ Դմիտրի Գրիգորիուն, ադրբեջանական լրատվամիջոցներին տարածել է, իբրև թե Աուրելիայի ելույթից 2 օր հետո նրան սպառնում են Երևանում, և նա վախենում է լքել հյուրանոցը: Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը Lurer.com-ին տեղեկացրեց. «Ազերիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»: Այսօր կեսօրին համաժողովի հյուրերը «Անի» հյուրանոցից մեկնել են օդանավակայան: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել: Նրա համար հերթապահ մեքենա է թողնվել հյուրանոցի մոտ, որ երբ էլ ուզի դուրս գալ, ուղեկցեն օդանավակայան, որտեղ պատրաստ են եղել ցանկացած չվերթով ուղարկել:

Սակայն... սակայն «Անի» հյուրանոց է եկել մի անձ, ով ներկայացել է որպես Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատող, ասել, որ տիկին Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, և ես նրան պետք է ուղեկցեմ: Հյուրանոցի աշխատողներն ընդառաջել են նրան:
Ա’յս է իրողությունը»:

Շարունակությունն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել