Նատալի Փորտմանը շուն է վերցրել այն կազմակերպությունից, որտեղ կենդանիների հետ զբաղվում են բանտարկյալները: Դերասանուհին ընտանիքի նոր անդամի լուսանկարը զետեղել է ինստագրամում: Այդ մասին հայտնել է People-ը:
Կալիֆոռնիայի ապաստարաններից կենդանիներ են բերվում Paws for Life K9 Rescue, որոնց սոցիալացում և վարժեցում է անհրաժեշտ: Բանտարկյալները դրանց վերականգնմանն են նվիրում ամբողջ ազատ ժամանակը: Նրանք ծառայական շներ են պատրաստում պատերազմի՝ հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ վետերանների համար կամ հավաստագրված սաներ, որոնց կարելի է վերցնել ընտանիք:
«Ես աչքովս տեսա՝ որքան օգտակար է այդ ծրագիրը թե՛ կենդանիների և թե՛ դրանց վարժեցնողների համար»,- գրել է Փորտմանը:
Սպիտակ փափկամազ Սանդեյը կապրի նրա տանը Փենի կոչվող մեկ այլ շան հետ: Դերասանուհին վաղուց է հայտնի կենդանիների նկատմամբ ունեցած իր սիրով: Շատ տարիներ առաջ նա բուսակեր է դարձել։