Չափից շատ մանդարին ուտելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ եւ որովայնի փքվածություն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սննդաբան Թամար Պրունցեւային:
Մանդարին զգուշությամբ պետք է ուտեն նրանք, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով:
Մասնագետի խոսքով՝ մանդարինի անվտանգ քանակը օրական 4 հատն է: Ընդ որում, խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին: Դրանք կարելի է ուտել առավոտյան ուտելուց հետո եւ ցերեկը՝ մինչեւ երեկոյան ժամը 5-ը:
Խոսելով մանդարինի օգուտի մասին՝ փորձագետները նշում են, որ դրանք ամրապնդում են իմունիտետը, ինչպես նաեւ լավացնում տրամադրությունը:
Իր հերթին սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է, որ մանդարինը կարող է վնասակար լինել այդ մրգերի մշակման եւ պահպանման պատճառով: Նրա խոսքով՝ շատերը մշակում են մանդարինը հակասնկային միջոցներով, այդ պատճառով կեղեւը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար: