Ադրբեջանցի լրագրողը նկարներ է հրապարակել և վերնագրել դրանք՝ «Մեր հայրենիք Շուշի, Ադրբեջան», «Մեր հայրենիք Քելբաջար, Ադրբեջան»:

Դուք հասկանո՞ւմ եք, որ էս մարդկանց պետք է տարածքը, այսինքն՝ մեր հողը պետք է առանց հայերի: Դուք հասկանո՞ւմ եք, որ մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ. կա երկու լուծում՝ կա՛մ պատերազմել, կա՛մ տանել Արցախը Սումգայիթյան ջարդերի ճանապարհով: Իրենց համար դա իրենց հայրենիքն է և վե՛րջ: Այստեղ չկա այլևս այլ ճանապարհ, բայց և՛ «հայ» արկածախնդիրն է իր գլուխը պատին տվել, և՛ «կիրթ» Ալիևը, որովհետև Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և վե՛րջ:

Ադրբեջանի դրոշը կարող է ծածանվել Արցախում, բայց միայն մեկ դեպքում՝ նրանք կճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո կարելի է քննարկել իրենց դեսպանատունը այնտեղ ունենալու հարցը:

Ես մի բան գիտեմ, որ ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք: Եվ այս խոսքերը ապացուցել է պատմությունը՝ Ղարաբաղյան պատերազմի, Ապրիլյան բլից-կրիգի ժամանակ և հարկ եղած դեպքում կապացուցվի նաև ապագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել