Ընդունված է կարծել, որ միայն տղամարդիկ կարող են մորուք ունենալ ու անգամ դրանով երբեմն հպարտանալ, սակայն այս կանայք այդքան էլ այդպես չեն մտածել։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ պատմության ամենահայտնի 3 մորուքով կանանց, ովքեր մարտահրավեր են նետել հասարակությանն ու դրանում ընդունված բոլոր ստանդարտներին։ 

1. Հելենա Անտոնիա

Այսօր այդքան էլ շատ ինֆորմացիա չի պահպանվել Հելենա Անտոնիայի մասին, ով ապրել է 1550-ական թվականների Իտալիայում, սակայն հայտնի է, որ կինն այնքան մեծ հեղինակություն ուներ, որ նրան պատկերում էին անգամ արքունական նկարներում։ 

Ասում են, որ Հելենան թագավորական արքունիքի ամենասպասված հյուրն էր։ Այսօր պարզ չէ, թե կինը համարվո՞ւմ էր լիարժեք կին, թե՞ նրան պարզապես պահում էին որպես թագավորի ծաղրածուի, ով պետք է զվարճացներ նրա հյուրերին իր անսովոր տեսքով ու մորուքով, սակայն փաստը մնում է փաստ, որ առեղծվածային կնոջ պատկերներն այնքան շատ են եղել, որ նա ընդմիշտ մնացել է պատմության էջերում։ 

2. Էննի Ջոնս

Էննին ծնվել է 1865թ.-ին ԱՄՆ-ում։ Նրա մորուքը սկսել է աճել հենց ծնված օրվանից, ու մեծանալով՝ նրան ընդունել են որպես իսկական «հրեշի», ով մասնակցում էր տարբեր կրկեսային ներկայացումների ու մարդկանց զվարճացնում իր տեսքով։ 

Տարիների ընթացքում Էննիին սկսեցին ավելի մեծ գումար առաջարկել՝ ներկայացումներում խաղալու համար։ Նրա ամսական աշխատավարձը 150 դոլար էր, ինչ այդ ժամանակաշրջանում բավականին մեծ գումար էր համարվում։ Ժամանակի ընթացքում Էննին որոշեց իր կերպարն ընդգծելու համար նաև պահել երկար վարսեր, որոնց երկարությունը հասնում էր 1 մետր 80 սանտիմետրի։ Նա հասցրեց երկու անգամ ամուսնանալ ու մահացավ 37 տարեկան հասակում։ Կինը մինչև կյանքի վերջին օրը օգտագործեց իր տարօրինակ արտաքինը գումար վաստակելու համար։ 

3. Հարնա Քաուր

Հայտնի բրիտանուհին համարվում է Instagram-ի աստղ ու չնայած իր անսովոր տեսքին՝ աշխատում է որպես մոդել։ Նա իր արտաքինով փորձում է ապացուցել աշխարհին, որ կնոջ գեղեցկության որևէ ստանդարտ չի կարող լինել, ու կինը պետք է մնա ու սիրի իրեն այնպիսին, ինչպիսին որ կա։

Նրա արտաքինի հետ կապված փոփոխություններն առաջացել են Հարնայի մոտ գենետիկ փոփոխությունների ու հիվանդության պատճառով, որի արդյունքում նրա մոտ սկսել է մորուք աճել։ Հարնան այսօր էլ սիրում է կրել զարդեր, օգտագործում է նուրբ շրթներկ ու գրավել է աշխարհն իր անասելի անմիջականությամբ ու պոզիտիվությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել