Հայտնի Կոկորդիլոս Գենայի և Չեբուռաշկայի մասին պատմող մուլտֆիլմ այն չէր լինի առանց չարագործ Շապոկլյակի, ով միշտ ինչ-որ վնասակար բաներ էր անում ու փորձում էր խանգարել սովորական հերոսներին ապրել իրենց բնականոն կյանքով։ Պարզվում է՝ իրական Շապոկլյակը ևս առանձացել է իր չարությամբ ու վնասակարությամբ, սակայն ո՞վ էր նա։
Նախ նշենք, որ Շապոկլյակն իր կերպարով կարծես տիպիկ ֆրանսուհի լիներ, ով փախել էր 19-րդ դարից ու դեռ պահպանում էր Կոկո Շանելյան իր ոճը՝ սև զգեստ ու տղամարդու գլխարկ, որը զարդարված էր փոքրիկ ասեղագնդիկով։ Սակայն մշակութաբանները նշում են, որ Շապոկլյակն իրականում տիպիկ ձևով ներկայացնում էր Սանկտ Պետերբուրգի մշակույթն ու առօրյան, որը մոռացված էր, բայց միևնույն ժամանակ դեռ ապրում էր շատերի հիշողություններում։

Շապոկլյակը սիրում էր փոքրիկ չարագործություններ անել ու դրանք դարձել էին սովորություն։ Ուսպենսկին, ով ստեղծել է կերպարը, նշում էր, որ այս կերպարը ստեղծել է ոգեշնչվելով իր առաջին կնոջից, ում հետ նա ապրել էր 18 տարի։ Ուսպենսկին ասում էր, որ կինն իսկական չարագործ էր և նա ուղղակի չէր կարող իր չարագործ կնոջը մոռանալ, այդ իսկ պատճառով որոշեց, որ կինը պետք է ապրի սովետական այս մուլտֆիլմում։
Սակայն կնոջ կերպարը վերջնական ամբողջացրեց Լեոնիդ Շվարցմանը։ Նա խոսելով Ուսպենսկու հետ ու ծանոթանալով նրա կնոջ բնավորությանը՝ որոշեց, որ Շապոկլյակը պետք է լինի տիպիկ հետաքրքրասեր մի կին՝ սուր կթով, սուր կզակով ու աշխույժ աչքերով, որոնք պետք է միշտ նոր արկածներ փնտրեն։ Սպիտակ մազերն ու դրանց հավաքվածությունը նա վերցրեց իր զոքանչից ու այսպես Շապոկլյակը դարձավ մի տեսակ հավաքական կերպար։
.jpg)
Իրական Շապկոլյակը ևս եղել է սկզբում շատ բարի կին, սակայն այն բանից հետո, երբ կինը տարավ պատերազմի ու հեղափոխության հետևանքները, բարի պետերբուրգցի կնոջից նա վերածվեց իսկական չարագործ տատիկի։ Հայտնի է նաև, որ կինը ծնվել է 1890-ական թվականներին։

Չնայած բոլոր արված չարագործություններին Շապոկլյակին սիրում էին ոչ միայն փոքրերն, այլ նաև մեծերը ու ի սրտե հավատում, որ հոգու խորքում նա դեռ այն հին բարի կինն էր, ով ուղղակի լցված էր ժամանակավոր չարությամբ ու փորձում էր աշխարհին պատժել իր հետ տեղի ունեցած վատ երևույթների համար։



