Հա ի՞նչ, ես մենակ ուրախ եմ, որ մյուս տարվանից դիակիզարաններ կունենանք։ Ախր ի՞նչ կրոն, ի՞նչ հայու գեն, եթե սա ուղղակի պարզ լոգիկա ա։ Քարտեզը բացեք ու նայեք ՀՀ-ի գերեզմանների մեծությանը։ Օրինակ՝ Միքայելյան հիվանդանոցը ու Ուռուցքաբանականը հեսա մի 2 տարուց դառնալու են գերեզմանների մեջ հիվանդանոց։ Մալաթիա Սեբաստիան հեսա կծածկվի Շահումյանի գերեզմանատան պատճառով։ Ախր մեռնելուց հետո իմաստը ո՞րն ա մոլորակի վրա տեղ զբաղեցնելը, եթե կարելի ա էդ տեղի վրա ծառ տնկել, տուն սարքել և այլն։ Մարդուն հիշելու համար պարտադիր չի գնալ գերեզման, քարի նկարին նայել։ Թոխմախի այգում նստած հանգստանում ես Թոխմախի գերեզմանների ֆոնին։ Մի բուռ երկիր ենք, օր օրի գերեզմանատները ահռելի քանակի տարածք են գրավում։ Սենց գնա, մի 15-20 տարուց ՀՀ-ն կդառնա մի հատ մեծ գերեզմանատուն բաց երկնքի տակ։

Եկեք ֆանտազիան ու չապացուցված բաները մի կողմ դնենք, ես շատ կուզեի, որ մեր գերեզմանատները դառնային անտառներ կամ բնակելի շենքեր՝ անտունների համար։ Ախր մտնում ես գերեզմանատուն, նենց գերեզմաններ ես տենում, ոնց որ VIP կուպե լինի, ո՞ւմ ա պետք, մեկ ա մեռելը մեռել ա, ուզում ա վրեն մի տոննա ոսկի լցնեք։ Է ի՞նչ, էսքան ժամանակ փարավոններից ո՞ր մեկն ա հետ եկել կամ ո՞վ ա իրա հետ էն աշխարհ մի բան տարել։

Պետք ա ուղղակի հարցին մոտենալ ավելի ադեկվատ ու հասկանալով։

Մեր գերեզմաններին նայելով հասկանում ես, որ դաժե մահից հետո ենք անհավասար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել