Նա քաղաքական խուժան է հայաստանյան ներքին կյանքում` բոլորին, այդ թվում իր տարիների ստնտուներին ու գործընկերներին աջ ու ահյակ վիրավորելու ու պիտակավորելու, բոլորին վարկաբեկելու իր խուժան ձեռագրով, ինչին մեկ ականատես ենք լինում ամեն օր:
Նա քաղաքական խուժան է արտաքին գործերում` ծիծաղի առարկա դարձած իր լեզվական ու արարողակարգային անլրջությամբ և խուժանի պահվածքով: Իտալիայի սենատի ղեկավարի հետ խայտառակ հանդիպման խայտառակ տեսագրությունն էլ թող լինի դրա առհավատչյան:
Նա քաղաքական խուժան է քաղաքականության, պետության ու մարդու մասին իր հիվանդագին երևակայությամբ: Հիշո՞ւմ եք, չէ՞, որ կռվով անցած ու կռիվ կրած գեներալները սերմացու գողացող մկներ են, իսկ մեծամասնության զգացմունքների վրա թքող տրանսերը` մարդ:
Նրա միակ զենքը խուժանախոսությունն է: Նրա երազած իրականությունը թուրքական «մշակույթից» մեր ժողովրդին հանրածանոթ անկառավարելի խուժանխանան է` իր խուժանապետով: Դա արտահայտվում է ամենուր` նրա վարքում, խոսքում և նիստուկացում:
Կեղծ են բոլոր այն պնդումները, թե Նիկոլ Փաշինյանի «հակառակորդները» քոչարյանականներն են, հանրապետականներն են, գիտնականներն ու դասախոսներն են, հարուստներն են, դատավորներն են, լրատվամիջոցներն ու մյուսներն են:
Նիկոլ Փաշինյանի հաստատուն ու միակ «հակառակորդը» ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴՆ է: Իսկ այդպիսիք մեր երկրում շատ-շատ են: Նրանք քաղաքի կենտրոնական փողոցներում Քաբուլին հարիր խորոված-փարթիներ չեն անում, ֆեյսբուքում հայհոյախառը մեկնաբանություններ չեն գրում, տկարին կուռք չեն սարքում: Հակառակը մտածողներն ու հակառակին ապավինողները լավ չեն ճանաչում մեր ժողովրդին: Նրանք Հայաստանը շփոթել են իրենց երևակայության խուժանխանայի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=425522515023306&set=a.227573468151546&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել