Այս տարի Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը 1,5 անգամ ավելի շատ է քաղաքացիություն շնորհել արտասահմանցիներին: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրության՝ ՌԴ քաղաքացիություն ստացած արտասահմանցիների մեծ մասն ուկրաինացիներ են, նրանց թիվը 146 000 է: Նրանց մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի շրջանի բնակիչներ են, որոնց համար վերջերս պարզեցվել է ռուսական անձնագիր ստանալու կարգը:

Ռուսական անձնագիր շատ են ստացել նաև Ղազախստանի (35 000), Տաջիկստանի (30 000), Հայաստանի (17 000), Ուզբեկստանի (14 000) և Մոլդովայի (11,5 հազար) քաղաքացիները:

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռուսական քաղաքացիություն է ստացել 285 000 մարդ: Դա 48%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (192 000):

Փորձագետները նշել են, որ ՌԴ նոր քաղաքացիները լուծում են երկրում ժողովրդագրական խնդիրները:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել