Վերջին շրջանում իշխանությունն իր բոլոր մակարդակներում ստեղծում է օրակարգեր տարբեր կենցաղային հարցերի շուրջ։ Դրանք են՝ Լա Սկալայից մինչև ադրբեջանցի լրագրող, խաշի հաշիվ, ավտոմեքենայի ջարդոն և այլն։ Նպատակը մեկն է՝ շեղել հանրային ուշադրությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի քննարկումներից:
Խնդիրը հետևյալն է. 2018 թվականի համար բուջեն իշխանությունը որակեց որպես նախկինների ընդունած և դրանով հիմնավորվեց մարդկանց կենսամակարդակի անմխիթարությունը, 2019 թվականինը իշխանությունները շեշտեցին, որ պատրաստվում են տնտեսական հեղափոխության և այդ պատճառով դժվար է 30 տարվա քանդածը մեկ տարում կառուցել, ու որ 2019 թվականի բյուջեն նախկին ԱԺ-ն է ընդունել: Հիմա քննարկվում է 2020 թվականի բյուջեն, որը ոչ հեղափոխական է, ոչ աննախադեպ և ոչ էլ խոստումնալից, հետևաբար, կա կարիք ամեն կերպ շեղելու ողջամիտ քաղաքացու ուշադրությունը:
Սիրելի հայրենակիցներ, հավաստիացնում եմ՝ 2020 թվականին դուք ավելի վատ եք ապրելու, քան 2019-ին, 2018-ին և անհամեմատ ավելի վատ, քան 2002-2008: