Ամեն շաբաթվա վերջում փորձում եմ ամփոփել անցածը ու ևս մեկ անգամ համոզվում, որ արագ տեմպերով հետընթաց ենք ապրում։
Ազատ խոսքի իրավունքը սկսել ա լուրջ սպառնալիք հանդիսանալ։ Երբևէ չէի մտածի, որ մեր երկրում էսքան դիպլոմավորված քաղաքագետներ ունենք։

Ով արթնանում ա, խելացի դեմքով դատարկաբանում ա ու իրեն քաղաքագետ-վերլուծաբան ա զգում։
Թվում էր, թե ազգս պատճառ ունի ուրախանալու, բայց պարզվեց` շտապում էր. չուշացավ Ցեղասպանության բանաձևի ընդունման օրինագծի վրա Սենատի կողմից վետո դրվելը։

Արտաքին անհաջողությունները մի կողմ հլը դնենք:

ԿԳՍՄ նախարարին ու ոչ միայն, ամբողջ նախարությանը չեն հուզում գիշերը դրսում լուսացնող ուսանողները։ Բայց չէ՞ որ նրանք պայքարում են խայտառակության դեմ, որի օրինակ էր վարչապետի՝ մարշալ Բաղրամյանի կենսագրություն չիմանալը:

Սրա վրա աչք փակել չի կարելի։ Մարդը պետք ա իմանա իր լեզուն ու պատմությունը, իսկ ներկայիս իշխանությունը մեր աչքերի առաջ փորձում ա մոռացության մատնել մեր արմատները, բարքերը, լեզուն ու պատմությունը...
Արդեն վախով ենք սպասում լույսը բացվելուն կամ մյուս շաբաթվա գալստյանը. ի՞նչ իմանանք` է՞լ ինչ անակնկալներ են սպասվում մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել