Նկարում պատկերված են Չինաստանի առաջնորդ գեներալիսիմուս Չան Կայշին՝ իր կնոջ՝ Սուն Մեյլինի հետ, ինչպես նաև Ռուզվելտը և Չերչիլը: Երբ մենք խոսում ենք Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցներից առաջնորդների մասնակցությամբ կոնֆերանսների մասին, ապա միանգամից հիշում ենք 1943թ. դեկտեմբեր ամսին տեղի ունեցած Թեհրանի կոնֆերանսը և 1945թ. փետրվարին տեղի ունեցած Յալթայի կոնֆերանսը: Այնուամենայնիվ, շատերը չգիտեն, որ այդ շրջանում տեղի էր ունեցել մի կոնֆերանս, որը պատմության մեջ մտավ Կահիրեի կոնֆերանս անվանումով:
Պատմության մեջ այս օրը՝ 1943թ. նոյեմբերի 23-ին, եգիպտական Կահիրեում մեկնարկեց համանուն կոնֆերանսը, որտեղ մասնակից կողմերը կոնկրետ ռազմավարություն մշակեցին ճապոնական ագրեսիայի դեմ պայքարի համատեքստում: Մասնավորապես, հրապարակված կոմունիկյեում կողմերը նշում էին, որ տարածքային որևէ էքսպանսիայի նպատակ չունեն, և նրանց նպատակն այն է, որ կանգնեցնեն ճապոնական ագրեսիան և տուժած երկրներին, մասնավորապես՝ Չինաստանին վերադարձնեն կորցրած տարածքները: Կահիրեի կոնֆերանսում ռազմական գործողությունների ռազմավարության շրջանակներում ընդունված որոշումները վճռորոշ դեր կատարեցին խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում դաշնակիցների հաղթանակների համատեքստում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2637097063006218&set=a.501083209940958&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել