Tert.am-ը գրում է.

Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ: Սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում: Այս մասին BBC-ի ռուսական ծառայության համար իր հոդվածում գրում է Գրիգոր Աթանեսյանը:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընտրության առջև է կանգնել ներքաղաքական ճգնաժամի և մեծ ներդրողի կորստի միջև. «Լիդիան» երկրաբանահետախուզական կազմակերպությունում հայտնում են, որ պատրաստ են դատի տալ Հայաստանին:

Աղբյուրը գրում է, որ Կոլորադոյում տեղակայված «Լիդիան» ընկերությունն Ամուլսարի տակ ոսկու հանքավայր է հայտնաբերել դեռ 2006 թվականին և Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ստացել: Ներդրողները միլիարդավոր դոլարների շահույթ էին ակնկալում, սակայն բնապահպանները և տեղի բնակիչները մտահոգ են, որ հանքավայրի շահագործումը կվտանգի տարածաշրջանի խոշորագույն՝ Սևանա լճի էկոհամակարգը և Ջերմուկ առողջարանի տնտեսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել