«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրություններով՝ Արցախի Հանրապետությունում 2019թ-ին 10,4 տոկոս տնտեսական աճ է եղել: Արցախի օրենսդրի սեղանին այժմ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է: Արցախի բյուջե-2020-ը 8 տոկոս տնտեսական աճ է նախատեսում, եկամուտները 120մլրդ 906,5մլն դրամ կկազմեն, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: 2019 թվականի համեմատ` 2020-ին 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ կազմելով 55,1մլրդ դրամ: Այս անկումն, ըստ բյուջեի նախագծի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազումով, ինչի հիմնական պատճառն էլ պղնձի միջազգային գների անկման միտումն է:

Եկող տարի Արցախի ծախսերը 6,4 մլրդ դրամով կավելանան, իսկ ընթացիկ տարում Արցախը 120մլրդ 775,6մլն դրամ է ծախսել: Բյուջեն ավելացնում է առավելապես սոցիալական ոլորտի հատկացումները: ԱՀ-ում եկող տարի կենսաթոշակների բարձրացում է նախատեսվում. 16 հազ. դրամից կենսաթոշակը 18 հազ. դրամ կդառնա, նվազագույն աշխատավարձն էլ նախատեսվում է 55 հազ.-ից դարձնել 68 հազ. դրամ, 10% -ով էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել