Նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, ով Տորմունդի դերն է խաղացել «Գահերի խաղը» հեռուստասերիալում, հաստատել է այն ենթադրությունները, որ նախագծի համար նկարահանվել է երկրորդ, այլընտրանքային ավարտ: Այդ մասին հայտնում է բրիտանական Metro թերթը:
«Մենք նկարահանել ենք այլընտրանքային ավարտ: Դա հիմնականում զվարճանքի համար էր, բայց ես վստահ չեմ, որ կարող եմ դա քննարկել ձեզ հետ»,- ասել է նա:
Դերասանը մանրամասներ չի հրապարակել՝ հղում անելով HBO-ի հետ պայմանագրին, բայց հավելել է, որ այդ նկարահանումներին մասնակցելը «բավականին զվարճալի էր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել