Կանանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք դիսկոմֆորտ, ինքնավստահության ու ներդաշնակության կորուստ կարող են առաջացնել, ինչպես, օրինակ, ինտիմ կյանքում դժվարություններն ու սեռական ակտի ժամանակ ցավերն են:
Արդյոք լուծո՞ւմ է նման խնդիրներ ինտիմ պլաստիկան. մի քանի հարց գինեկոլոգին:
1․ Ինչ են անում ինտիմ պլաստիկայի ժամանակ
Ցանկացած միջամտություն ինտիմ պլաստիկայի ոլորտում անում է միայն և միայն գինեկոլոգ-էսթետը: Մասնագետը հիալուրոնաթթու (Гиалуроновая кислота) է ներարկում կնոջ սեռական օրգանների հատվածում, որպեսզի ճշտկի մեծ և փոքր շրթունքները, ամրացնի հեշտոցի պատերը, վերացնի հետծննդաբերական սպիները, անհրաժեշտության դեպքում նաև՝ ի ծնե առաջացած թերությունները: Նշենք, որ հիալուրոնաթթուն անվտանգ է օրգանիզմի համար:
2․ Իսկ դա ընդհանրապես պե՞տք է
Ինտիմ պլաստիկան անհրաժեշտ է, եթե ներքո թվարկած խնդիրները գնալով բարդանում են և կնոջ սեռական կյանքում դժվարություններ ստեղծում՝ միաժամանակ խթանելով մի շարք գինեկոլոգիական հիվանդություններ:
Ահա թե որ դեպքերում են հիմնականում իրականացնում ինտիմ պլաստիկա.
- Կոնքի հատակի մկանների թուլացում
- Բազմապտղային հղիություն
- Սեռական կյանքում անբավարարվածության զգացում
- Միզաթափություն
- Բարդ ծննդաբերություն
Ինտիմ պլաստիկայի ժամանակ ներարկումները ալերգիաներ, ցավ չեն առաջացնում և որևէ ռեակցիայի մեջ չեն մտնում, բայց կան որոշ հակացուցումներ:
3․ Ո՞ւմ հաստատ չի կարելի դիմել ինտիմ պլաստիկայի
Ինտիմ պլաստիկայից պետք է հրաժարվել, եթե.
- Կերակրում եք կրծքով
- Եթե երեխայի եք սպասում
- Եթե ունեք խրոնիկ, սուր հիվանդություններ
- Եթե արյան մակարդելիությունը ցածր է
- Եթե ունեք ավտոիմունային հիվանդություններ
Առողջություն ենք մաղթում:
Բուն պրոցեդուրայի մասին՝ տեսանյութում: