Երբ 2016 թվականի հուլիսի 22-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել Սերժ Սարգսյանի հետ, լևոնականներից Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «Կոշի գաղութում խորն են մտցնում»՝ նկատի ունենալով Փաշինյանի՝ Կոշի գաղութում անցկացրած տարիները, որի մասին իբր իրենք լավ պատկերացում ունեն։
Օրերս արդեն վարչապետ Փաշինյանը չարիք անվանեց նախկին նախագահներին, այդ թվում՝ նաև Տեր-Պետրոսյանին։ Տեսնես հիմա նույնքան հանդգնություն կունենա՞ն արձագանքելու։ Գուցե Գեորգի Ավետիսյանն էլ թողնի ՍԱՏՄ պետի պաշտոնը։
Հ․Գ․ Սա դնում եմ, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, թե որքան անարժեք է լևոնականների գովքը Նիկոլի մասին, ու որքան ցածր կարող են նրանք իջնել։ Պատկերացնո՞ւմ եք, եթե այսօր Փաշինյանին քննադատողները այսքան իջած լինեին․․․
Փաշինյանի՝ 2016 թվականի հուլիսի 22 ելույթը