Խոյ

Խորհուրդ չի տրվում ժամանակ վատնել հարաբերությունների պարզաբանման վրա: Ավելի լավ է կենտրոնացեք գործի վրա, այն բոլոր մտքերը, որ ունեք, իրականություն կդառնան:

Ցուլ

Ձեզ համար այս փուլում դժվար է հարաբերություններ հաստատել շրջապատի հետ, դուք ձեզ լարված, ճնշված եք զգում: Փորձեք հավաքել մտքերը ու բնականոն կյանքի վերադառնալ:

Երկվորյակ

Ոչ մի խանգարող հանգամանք առաջ չի գա, որ փչացնի ձեր ծրագրերը: Այնպես որ, վայելեք օրվա հանգիստ ընթացքը:

Խեցգետին

Անձնական, սիրային հարցերում փորձություններ են սպասվում: Ամեն ինչ մի փոքր փոթորկոտ կլինի, բայց ձեր խոհեմության շնորհիվ ամեն ինչ խաղաղ ավարտ կունենա:

Առյուծ

Պետք չէ սեփական խնդիրները բարդել ուրիշների ուսերին: Ոչ ոք ձեզնից լավ չի կարող լուծել դրանք: Եղեք կազմակերպված ու խելացի վարվեք:

Կույս

Սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, այնպես որ, կարող եք այդ առումով հանգիստ լինել, կենտրոնացեք գործի ու պարտականությունների վրա:

Կշեռք

Այսօր կարևոր որոշումներ կայացնելու օր է: Դուք ձեզ բավական ուժեղ ու էներգիայով լի կզգաք, կենտրոնացեք կիսատ մնացած հարցերի վրա, և ամեն ինչ լավ կլինի:

Կարիճ

Այնքան էլ հաջող օր չէ կարևոր քայլեր կատարելու համար: Փորձեք օրը անցկացնել հանգիստ պայմաններում, մի նյարդայնացեք, եթե անգամ ձեզ փորձում են հունից դուրս հանել:

Աղեղնավոր

Ե՛վ սիրելի հետ, և՛ հարազատների հետ հարաբերություններում բացթողումներ կան, փորձեք լրացնել այդ բացը, քանի որ անդունդը առաջացել է ձեր անտարբերության պատճառով:

Այծեղջյուր

Փորձեք ակտիվ լինել գործում, այժմ որոշիչ շրջան է․ կա՛մ այս կողմ կգնաք, կա՛մ այն: Անձնականում ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ ավելին՝ սիրելիից առաջարկ կստանաք կյանքը կապել ամուսնական կապերով:

Ջրհոս

Համառությունը մի կողմ դրեք: Դա համարում եք ձեր զենքը, բայց իզուր, փորձեք լսել ուրիշների խորհուրդը, և ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:

Ձկներ

Փորձեք ինքներդ ձեր արածի համար պատասխան տալ: Դուք սովորություն ունեք ձեր արածն ու չարածը բարդել դիմացինի վրա, դա ճիշտ ապրելակերպ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել