Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունն առ այն, որ ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար`այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից սկսած, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, բավական բուռն ռեակցիա է առաջ բերել, մասնավորապես՝ ՀԱԿ-ում:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի խոսքերը, մատնացույց է արել Հարութ Ուլոյանի գրառումը՝ հայտարարելով, որ ավելացնելու ոչինչ չունի (Ուլոյանը կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանի հայտարարությունը՝ վերջում հռետորական հարց բարձրացնելով, թե «եթե ««չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում»):

Հատկանշական է, որ օրերս ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրող Մարինա Պերևոզկինայի՝ իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի փոխհարաբերություններին առնչվող հարցին, հայտարարել էր.

«…2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը…Եվ փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ»:

Միաժամանակ բավական հետաքրքրական է ստացվել Նիկոլ Փաշինյանի միլանյան հայտարարությանը իշխանական թիմի անքակտելի մաս հանդիսացող Վլադիմիր Կարապետյանի ու իմքայլական Հովիկ Աղազարյանի անդրադարձները:

Եթե Փաշինյանի մամուլի խոսնակը վստահեցրել է, որ ծանոթ է Փաշինյանի՝ հարցի վերաբերյալ ունեցած մոտեցումներին ու ասել, որ ինքը ՀՀՇ-ական չի եղել, այլ ընդամենն աշխատել է առաջին նախագահի հետ՝ մատնացույց անելով  1996 թ.-ի իրադարձությունների վերաբերյալ առկա դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումները, ապա Հովիկ Աղազարյանը որոշ մանրամասներ է  պատմել ընտրակեղծարարություններից. մասնավորապես՝ փաստեր է ներկայացրել, թե ինչպես են հօգուտ Տեր-Պետրոսյանի ձայներ կեղծվել՝  կոչ անելով ՀԱԿ-ի իր գործընկերներին լինել իրատես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել