Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը նշանակել է առավոտյան գնալ գործի և սուրճ խմել։ Սա ասում ա մի մարդ, ով կիլոմետրերով հեռու է գիտությունից և նույնիսկ համալսարանական դիպլոմը ստացել է հանրահավաք անելով։ Սա ասում ա մի մարդ, ով վստահ չի ու մի հատ էլ հարցնում ա կողքիններից, թե բա՝ Բաղրամյանը երկու անգամ էր հերոս։ Սա ասում ա մի մարդ, ում իշխանության օրոք փակվեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնը։ Այսպես վիրավորել գիտական և ակադեմիական շրջանակներին անընդունելի է։ Այդ մարդիկ իսկական հայրենասերներ են, ովքեր իրենց երկրում կոպեկների դիմաց զբաղված են գիտությամբ։ Ով սա չի հասկանում, նա խնդիրներ ունի լուրջ իր կյանքով մեկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել